Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարի ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում

Հունվար 19,2024 14:19

Անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ամիսների երկարատև երաշտի հետևանքով ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում: Այս մասին հայտնում է «The Guardian» թերթը՝ վկայակոչելով վայրի կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Զիմբաբվեի մեծ մասում 50%-ով քիչ տեղումներ են գրանցվել նորմայի համեմատ, ինչի հետևանքով երաշտի ժամանակաշրջանը զգալիորեն երկարել է։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ փղերի զանգվածային մահացությունը տեղի է ունեցել անձրևի բացակայության պատճառով։ Կենդանիների մեծ մասը սատկել է երիտասարդ տարիքում», – ասում է Զիմբաբվեի այգիների և վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն:

Ըստ «Bhejane Trust» բնապահպանական ասոցիացիայի ղեկավար Թրևոր Լեյնի․ «Սովը, բարձր ջերմաստիճանը և ջրի բացակայությունը սթրես են առաջացրել փղերի մոտ։ Դեպքը կարող է կրկնվել նաև այս տարի»,- հավելել է նա։

Նման դեպք Զիմբաբվեում տեղի է ունեցել նաև 5 տարի առաջ, երբ երաշտի հետևանքով սատկել էր մոտ 200 փիղ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել