Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական լրատվական աղբյուրները նոր թափով են լծվել ՀՀ տարածքների հանդեպ հավակնություններն արտահայտելուն. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 19,2024 13:56

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ալիևի՝ հունվարի 12-ի ելույթից հետո ադրբեջանական լրատվական աղբյուրները նոր թափով են լծվել Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ իրենց հավակնությունները արտահայտելուն։

Փաստացի, մինչ ՀՀ իշխանությունները խաբում ու բթացնում էի սեփական հանրությանը կեղծ ու իրականության հետ որևէ աղերս չունեցող թեզերով, ասում, որ իբրև խաղաղություն են կառուցում, այդ քողի ներքո զիջում Արցախը, իրականում թիրախ դարձրեցին Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դժվա՞ր էր դա կանխատեսել, իհարկե, ոչ, Ալիևն ու ադրբեջանական պետական մեդիան շատ տևական ժամանակ պարզ կերպով խոսել են իրենց մտադրությունների մասին։ Չլսել դրանք, անտեսել ու խաբել սեփական հանրությանը, սա էր ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունը, որն իրապես շատ ծանր հետևանքների կբերի, եթե առաջիկայում չկարողանանք հասնել այս իշխանության հեռացմանը։

Ալիևի այս կոնցեպտը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ, դա կարելի է դարձնել գլխացավանք Ադրբեջանի համար, բայց ՀՀ իշխանությունները ունակ չեն պաշտպանել մեր պետական շահը, ուստի լծվել են Ալիևին արդարացնելու գործին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031