Հունվարի 18-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում անձնակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։
✅Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով երկու տարիների ընթացքում նրա` աշխատանքային գործունեության արդյունքները։
🔸Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ վստահության և ծննդավայրում երկու տարի ծառայելու հնարավորություն ընձեռելու համար:
🔹ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, շնորհավորելով Դավիթ Խուդաթյանին, հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետի աշխատանքային փորձը, մարզի խնդիրներին քաջատեղյակ լինելը կնպաստեն մարզն արդյունավետ կառավարելուն, մարզի զարգացման ծրագրերի շարունակականության ապահովմանը։
✅Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը վստահության համար՝ նշելով, որ երկար տարիներ աշխատելով որպես Արմավիր համայնքի ղեկավար՝ տիրապետում է մարզի խնդիրներին, ինչը հնարավորություն կտա գտնել դրանց լուծման համար լավագույն տարբերակները։
Մարզպետը հավելեց, որ համայնքի ղեկավարների, մարզային կառույցների, մարզպետարանի անձնակազմի հետ համատեղ շարունակելու են իրագործել կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը:
Կարդացեք նաև
🔹Դավիթ Խուդաթյանը նշեց, որ պատիվ է ծառայությունը շարունակել հարազատ մարզում՝ գիտակցելով նաև աշխատանքի պատասխանատվությունը:
✅Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ նաև տարածքային կառավարման ոլորտի վերջին օրենսդրական փոփոխություններին։
Արմավիրի մարզպետի աշխատակազմ