Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները, չնայած նրանց այստեղ շատ պահանջներ են ներկայացնում, շատ բան են արել, որ էսկալացիա թույլ չտան. Կոպիրկին

Հունվար 19,2024 12:55

Ռուսական կապիտալով ընկերությունները բարձր սոցիալական պատասխանատվություն և մարդկային համերաշխություն են ցուցաբերել ԼՂ-ից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու գործում», – ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Պետական մարմինների աջակցությամբ ընդհանուր առմամբ 40 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել:

««Գազպրոմը», ՀԿԵ-ն, «Արմենալը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. նրանք, իրոք, շատ բան են արել տեղահանվածներին օգնելու համար։ Դա նաև բնակարանի տրամադրման, ֆինանսական օգնության, աշխատանքի տեղավորման օժանդակությունն է։ Այսինքն, իսկապես, գործնականում դրսևորվել է այն ընդհանրությունը, այն համերաշխությունը, որ գոյություն ունի մեր երկրների և ժողովուրդների միջև, և դա շատ կարևոր է», – նշել է Կոպրիկինը։

Դեսպանն անդրադարձել է նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահների գործողություններին:

«Ռուս խաղաղապահները, չնայած նրանց այստեղ շատ պահանջներ են ներկայացնում, մենք դա գիտենք, իհարկե, շատ բան են արել, որ էսկալացիա թույլ չտան, խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտան», – ասել է ՌԴ դեսպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031