Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կա-չկա «գրավոր դատարանում»

Հունվար 19,2024 13:00

Ռուբեն Գրիգորյանի եւ Գոհար Գալստյանի դիմումը Սահմանադրական դատարանում էր 2023 թվականի օգոստոսի 14-ից: Սահմանադրական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴԱՈ-110 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել էր քննության, գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը, եւ գործի դատաքննությունը նշանակվել էր 2023 թվականի նոյեմբերի 14-ին: Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի ՍԴԱՈ-136 աշխատակարգային որոշմամբ նշված գործի քննության ժամկետը երկարաձգվել, հետաձգվել էր եւ գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի հունվարի 16-ին:

«Ռուբեն Գրիգորյանի եւ Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը դատարանը կասեցնելու որոշում կայացրեց` մինչեւ կասեցման հիմքերը վերանալը:

Հերթական անգամ նույն պատճառաբանությամբ, նույն օրը՝ «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»՝ հետաձգվեց մեկ այլ գործ` Դավիթ Փոլադյանի դիմումի քննությունը:

Նա դիմել էր 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցով: Դատաքննությունը նշանակվեց 2024 թվականի հունվարի 23-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031