Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին խոսք չկա. ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ես չգիտեմ նման ազդանշանների մասին։ Ես առաջնորդվում եմ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով, ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չեն եղել։
Ռուսական կողմից կա հստակ դիրքորոշում, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, թյուրիմացություններին, արտաքին խաղացողների՝ պատեհապաշտ, աշխարհաքաղաքական շահերի մեջ ճեղքեր մտցնելու փորձերին, պահպանում են դաշնակցային, ռազմավարական բնույթ»,- նշել է Կոպիրկինը։