«Ազատություն». Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հույս հայտնելով, որ կողմերը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Եվ որքան շուտ, այնքան լավ», – ասել է Միլլերը՝ շեշտելով, որ կողմերը անցած տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել։
Վաշինգտոնը կոչ է արել Երևանին և Բաքվին պահպանել այդ տեմպն ու, հիմնվելով նախորդ բանակցությունների վրա, համաձայնագիր կնքել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: