Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳ նախարարը պատկերացում չունի, որ Արցախի հարցը փակվել է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով․ «ՉԻ»

Հունվար 19,2024 10:42

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ ասել է. «Պատկերացրեք մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Մակրոնը Պրահայում անցկացրեց եվրոպական քաղաքական հանրության համաժողովը… և հանդիպման ժամանակ նրանք հաստատեցին մի փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի:

Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, և երբ դա արվեց, արեցինք մեր եզրակացությունը, որ հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվել է, փակվել անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»:

«ՉԻ». Լավրովը զոռով Արցախի կորստի մեղքն ուզում է գցել Փաշինյանի ջեբը:

Ընդհանրապես պատմությունից հեռու մարդ է: Պատկերացում չունի, որ Արցախի հարցը փակվել է 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով: Տեղյակ չէ, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է մնացել 1994-ի զինադադարով: Իրեն չեն զեկուցել, որ Արցախի թեման փակվել է 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում: 1998-ի հեղաշրջումը, Մադրիդի, Քի-Վեսթի, Կազանի փաթեթ-փութեթ, բան կա՞, որ մոռացանք, սաղ Ղարաբաղը թողել են Ադրբեջանում, մի խոսքով, ու երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է ու վերջ, իրականում Արցախն արդեն Ադրբեջան էր ու վերջ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031