«Հրապարակի» զրուցակիցն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։
– Դուք ասում եք, որ ինչ-որ մասնագիտական խմբեր որոշել են, թե ովքեր են վաստակավոր, իսկ ովքեր՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ մարդկանց «Մեր ժամանակների հերոս» է հռչակում` միանձնյա։ Հիմա ո՞վ որոշեց, որ այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են։
– Ես անձամբ մասնակցել եմ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառմանը, եւ բոլոր այդ տեսանյութերով եւ մարդկանց արած աշխատանքով, որպես ՀՀ քաղաքացի, թափանցիկ տեսել եմ, թե ինչեր են արել այդ մարդիկ եւ ինչի են արժանացել, իսկ վաստակավորի կոչումը որեւէ մեկի համար թափանցիկ չի եղել, ուղղակի մի օր զարթնել են, տեսել են, որ ինչ-որ մարդ ստացել է, բայց, բնականաբար, այդ ստացած մարդկանցից մեծ մասն իրական, բնական արժանի է այդ կոչումներին, ուղղակի մեխանիզմը խեղաթյուրվել է, եւ կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք գնանք եվրոպական, միջազգային չափանիշներին եւ այս հարցում նույնպես ունենանք նշաձող, որին պետք է հասնել։ Ի դեպ, այդ փոփոխությունների եւ նախագծի քննարկումների ժամանակ երեւի 90 տոկոսով բոլորը համակարծիք են եղել, որ սիստեմը լավ չի աշխատում, պետք է լավարկել, միակ մտահոգությունը, որ ինքնակառավարող մարմիններն առաջարկել են, այն է, որ հանկարծ չեղյալ չարվեն նախկինում տրված կոչումները, այսինքն՝ մարդը մի օր չզարթնի տեսնի, որ իր կոչումը չեղարկվել է։ Մենք դա պահել ենք, եւ մի մասին բյուջեով նախատեսված ինչ-որ աջակցություններ էին տրվում, դրանք նույնպես պահպանել ենք։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: