Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է, որի բարձրությունը 4090 մետր է»:
«ՉԻ». Հարուստ դաշտ է բացվել: Առաջիկայում դուք Փաշինյանից կլսեք.
– Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենամեծ լիճը Սևանն է, մակերեսը՝ 1260 կմ/ք:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որը Արցախի հետ ընդհանրապես որևէ կապ չունի:
Կարդացեք նաև
– Ես մի երկրի վարչապետ եմ, որի սահմանը Իրանի հետ կազմում է 47 կիլոմետր:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվի Ալմա-Աթայի հռչակագրով:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որի պետական օրհներգը կարևոր ուղերձներ չի տալիս:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր շինությունը Նորքի հեռուստաաշտարակն է, որի բարձրությունը 311,7 մետր է:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որի ցնցուղները էժան են, իսկ կախիչները՝ անորակ:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որի տարածքն ըստ 1967 թվի ռուսական գենշտաբի քարտեզի կազմում է 29800 կմ/ք:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որը չորս հարևան ունի, չորսի հետ էլ սահմանազատում արված չի:
– Ես մի երկրի վարչապետ եմ, որը վերջին 3000 տարում այսքան աննախադեպ փաստեր չի ունեցել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում