«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«ՌԴ ԱԳՆ նախարարի այսօրվա մեկնաբանությունները Սյունիքով տարանցիկ ճանապարհների մասով, ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետության շահերի սպասարկման տիրույթում են, հետևաբար ՌԴ-ն թշնամական պետություն է և ՀՀ-ն ոչ միայն չպետք է թույլ տա թշնամական պետությանը Սյունիքում հյուպատոսություն ունենալ, այլև պետք է սկսի տարածաշրջանից ռուսական կապիտալի ներկայության դուրսբերման գործընթաց»։