Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարը կլինի վիեննացի հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Արվեստի զավակ, ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի հիանալի ուսումնական ծրագիր, նաև որպես ջութակահար. անցյալ տարի նա Չայլիի հետ բացեց Լա Սկալայի Ֆիլհարմոնիկ սեզոնը»,-նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Էմանուել Ճգնավորյանը դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է: