Հակակոռուպցիոն դատարանում քաղաքաշինական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը հետաձգվեց փետրվարի 12-ին, ժամը 10։00-ին։ Միջնորդությունը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին ներկայացրեց Վահագն Վերմիշյանի փաստաբան Ինգա Սարաֆյանը։
Նիստի ավարտին Ինգա Սարաֆյանն Aravot.am-ին ասաց․ «Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվել էր ապացուցման բեռի բաշխում։ Այսօր պետք է ներկայացվեին ապացույցներ եւ դրանք պետք է հետազոտվեին։ Բայց քանի որ մենք աշխատում ենք թիմով եւ գործում բացի ինձանից ներգրավված է նաեւ փաստաբան Արմեն Մելքումյանը, որը նախորդ նիստերին մասնակցել է, սակայն անհետաձգելի պատճառներով հիմա երկում չէ, մեր խնդրանքն էր նիստը հետաձգել, մինչեւ պարոն Մելքումյանը կվերադառնա։
Մենք նաեւ նշեցինք, որ լրացուցիչ հարցումներ ենք արել, որոնց պատասխաններն ստանալու համար մեզ լրացուցիչ ժամանակ է պետք։ Եվ հնարավոր է, որ հաջորդ նիստի ընթացքում մենք կարողանանք ավելի մեծ ծավալով փաստաթղթեր ներկայացնել՝ հաշվի առնելով գործի առանձնահատկությունը»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ