Լրահոս
Օրվա լրահոսը

«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար

Հունվար 18,2024 18:33

Նոր գիտելիքներ և հմտություններ, միջանձնային հարաբերությունների և բիզնես մտածողության ձևավորում, կառավարման հարուստ փորձ և աշխատաշուկայում տեղ գտնելու հնարավորություն. «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի նպատակը նման կերպ երկարաժամկետ ներդրում ունենալն է երիտասարդների մասնագիտացման ու զարգացման գործում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ավելի քան 8 տարի հետևողական է այդ հարցում: Տարբեր բուհերից ընտրված և ծրագրին մասնակցած 22 ուսանող երկու ամսվա ընթացքում կարևոր փորձ է կուտակել վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Ավարտական հավաստագիրը նրանց համար ոչ թե ուղղակի փաստաթուղթ է, այլ լուրջ փորձառության վկայություն և առավելություն՝ որևէ տեղ աշխատելու ցանկության դեպքում:

«Դուք այսօր Վիվա-ՄՏՍ-ից հեռանում եք հարուստ փորձով, որն անկախ ձեր ընտրած մասնագիտությունից՝ կիրառելի է և արժեքավոր: Այն, ինչ հետագայում պետք է բացահայտեիք աստիճանաբար, ստացել եք կարճ ժամանակում: Կարծում եմ՝ հասցրել եք նկատել, որ կարևոր է կառավարել ոչ միայն ժամանակը, թիմն ու գործընթացները, այլև՝ հույզերը: Եվ որ հաջողում է նա, ով համբերատար է և հաղորդակցվելիս կարևորում է հարգանքն ու ընկերության ստանձնած արժեհամակարգը: Շնորհավորում եմ բոլորիդ՝ հավատալով, որ այստեղ ստացածը ձեզ համար ամուր հիմք և օրինակ կլինի հետագայում: Վստահ կարող եմ ասել, որ դասընթացն անցած յուրաքանչյուր ուսանող պատրաստ է աշխատաշուկա մտնելու, նկատելի հաջողությունների հասնելու և բարձր արդյունքներ արձանագրելու: Բարի երթ բոլորիդ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր այն աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել՝ բազմաթիվ կարևոր հմտությունների ձեռքբերման ճանապարհին ձեզ աջակցելու հարցում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել են միջֆունկցիոնալ փոխհարաբերություններին ու հասկացել թիմային աշխատանքի կարևորությունը: Հատկապես կառավարման ֆակուլտետում սովորող ուսանողները համոզված են՝ ղեկավար լինելու և հաջողելու ճանապարհը պետք է սկսել ցածր օղակներից: Նրանք ձեռք են բերել արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ աշխատակից-ղեկավար, աշխատակից-բաժանորդ, աշխատակից-գործընկեր հարաբերություններում, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և յուրացրել դրանք առաջարկելու ճկունությունն ու մարքեթինգային գործիքները: Փորձով հմտացած երիտասարդներն անհամեմատ ավելի հեշտ կարող են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավելին՝ 6 ուսանող արդեն իսկ աշխատանքի է անցել Վիվա-ՄՏՍ-ում:

Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Երկրորդ փուլի 22 ուսանող հմտացել է Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների աշխատանքներում։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031