Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 598 դեպք և արձանագրվել է 174.6 մլն դրամ տուգանք։ Արձանագրված խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.
-հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 6․56 մլն դրամ տուգանք
-հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 6․77 մլն դրամ տուգանք
Կարդացեք նաև
-մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է 11․97 մլն դրամ տուգանք
-տնտեսական ապրանքերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․55 մլն դրամ տուգանք
2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ ոլորտների առավել մանրամասն տեղեկատվությամբ՝ այստեղ:
2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 598 հարկ վճարողի ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով՝ այստեղ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին