Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ. քննիչը միջնորդել է երկարացնել կալանքի ժամկետը. «Փաստինֆո»

Հունվար 18,2024 15:21

«Փաստինֆո». Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի վերաբերյալ քրեական գործն ԱԱԾ-ից ուղարկվել է ՀՀ քնչական կոմիտե, սակայն ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ արդեն ՔԿ-ում Բազեյանի մասնակցությամբ այդպես էլ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի իրականացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալբերտ Բազեյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։

Բազեյանի կալանավորման ժամկետը շուտով լրանում է` հունվարի 24-ին: Ինչպես հայտնեց Գեորգի Մելիքյանը` վարույթն իրականացնող մարմինն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան` պահանջելով երկարացնել Բազեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը` ևս երկու ամսով: Փաստաբանն ընդգծում է` որևէ ապացույց առկա չէ, այն, ինչ ներկայացրել է վարույթն իրականացնող մարմինը, ոչինչ էլ չի հաստատում, կալանքը երկարացնելու համար ևս նոր հանգամանքներ առկա չեն:

Ինչ վերաբերում է Բազեյանի առողջական վիճակին, ապա առողջական խնդիրներ նա ունի:

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ինչքան հայրենասեր մարդ կա, յուրաքանչյուրի վրա քրեական գործ են կազմում, որ թուրքերն իրենց լավ զգան։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031