Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը թքած ունի, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար անհրաժեշտ է կառավարության որոշում, որը դեռ չի կայացվել, բայց արդեն հստակ ասում է, թե որ շինություններն են քանդվելու. Մեսրոպ Առաքելյան

Հունվար 18,2024 14:58

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Պետական բազմաթիվ ինստիտուտներ քանդելուց հետո իշխանություններն արդեն նույնիսկ ձևական ընկալում չունեն կառավարության և խորհրդարանի կարգավիճակի վերաբերյալ։

Քաղաքապետարանը թքած ունի, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար անհրաժեշտ է կառավարության որոշում, որը դեռ չի կայացվել, բայց արդեն հստակ ասում է, թե որ շինություններն են քանդվելու։

Կառավարությունն էլ դե վաղուց թքած ունի խորհրդարանի վրա։ Օրենքի նախագիծը ներկայացվում է որպես կայացած փաստ՝ առանց սպասելու խորհրդարանի հաստատմանը։

Չնայած լավ է, որ որոշումների կայացումը դեռ ամբողջովին չի տեղափոխվել «Քանդենք պետությունը» կուսակցության գրասենյակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031