Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը. ռուսական դիվանագիտության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը, լինելով ընդդիմության մեջ, կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, մենք Երևանից հեռանալու ոչ մի ցանկություն չունեինք. ամեն ինչ զարգանում էր` ինչպես իր նախորդի օրոք։
Երևանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրել, զուգահեռ գնացել է դեպի ԵՄ առաքելություն։ ԵՄ առաքելությունը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել ՌԴ սահմանապահների աշխատանքով։ Եվ փորձում էր ամեն կերպ բացահայտել ՌԴ-ի գործողությունները տարածաշրջանում։ Մոսկվան դա քննարկել է Երևանի հետ։
Արևմուտքը հրապարակավ հայտարարում է ՌԴ-ին Հարավային Կովկասից հեռացնելու մասին, Երևանի առարկությունները չենք տեսել։ Կա՛մ մեղավորներ ենք փնտրում և հրաժարվում սահմանների ամրապնդման այսօրվա հնարավորություններից, կա՛մ աշխատում ենք արևմտյան գործընկերների հետ, ինչի մասին արդեն հրապարակավ հայտարարել են Երևանում՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հիասթափեցրել են, իսկ Արևմուտքը՝ ոչ»,- մասնավորապես նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։
Կարդացեք նաև
«Հայաստանում ԵՄ առաքելությունը սկսել է զբաղվել ոչ թե վստահության ամրապնդմամբ, այլ տարածաշրջանի «հետախուզությամբ»»,- նշել է Լավրովը:
Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ: ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են յուրովի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիան ՝ շրջանցելով Մոսկվան։