Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի հայկական ժառանգությունը ոչնչացվում է Ադրբեջանի կողմից, ինչպես ժամանակին արվել է Նախիջևանում. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 18,2024 14:39

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մինչ ՀՀ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում Ալիևի հռետորաբանությունն արդարացնելու ու դրանով սեփական կաշիները փրկելու համար, Բաքվից անդրադառնում են այսպես կոչված «հայելային» խոսույթների թեզին՝ նշելով, որ իրենք ոչինչ էլ չեն կրկնում, այլ հակառակը պլանավորած կերպով առաջ են գնում, իրենք Հայաստանի տարածքը համարում են իրենցը և այդտեղ որևէ էմոցիա չեն դնում։ Վերջում հաղորդավարն ասում է, որ իրենք շատ պարզ ուղերձներ են հղում, որոնք չհասկանալ հնարավոր չէ։

Փաստացի, ՀՀ իշխանությունները անհեթեթություններ խոսելով, թե որ եթե մենք չասենք, որ Նախիջևանն ու Արցախը մերն է, Ալիևը ձայն չի հանի, իրականում ադրբեջանական խոսույթներ են մտցնում մեր հանրային տիրույթ։ Նրանք հրաժարվում են մեր պատմությունից, մեր ինքնությունից, ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից։ Արցախի հայկական ժառանգությունը ոչնչացվում է Ադրբեջանի կողմից, ինչպես ժամանակին արվել է Նախիջևանում։

Իրավունքներից ու արմատներից հրաժարվողները ոչ թե ուղղակի մեծ վնաս են տալիս մեզ, այլ սպառնալիք են դարձել ՀՀ գոյության համար։

Արցախի հայկական ժառանգությունը ոչնչացվում է Ադրբեջանի կողմից, ինչպես ժամանակին արվել է Նախիջևանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031