Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ հանրությունը պետք է ցանկացած ջանք գործադրի, որ պահպանվի հայկական Արցախը մինչև արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալը. Թագուհի Թովմասյանը՝ Էվա Էռնստ Ձիձիչի հետ հանդիպմանը

Հունվար 18,2024 14:08

Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի կազմով Ազգային ժողովում հյուրընկալեցինք Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Էռնստ Ձիձիչին, Սիբիլ Համանին, Յոհաննես Մարգրայթերին, Քրիստիան Օքսոնիչին, Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Նիկոլ Խաչատուրովային և Հերբերտ Լանգսներին։

Էվա Էռնստ Ձիձիչ

🔹 Խոսելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիաների, էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության մասին, ինչի հետևանքով 120000 արցախահայությունը զրկվեց իր պատմական հայրենիքից՝ բռնի տեղահանմամբ՝ արձանագրեցի, որ միջազգային որևէ իրավական նորմ մեր տարածաշրջանում չի գործում։

Սիբիլ Համան

🖇️Տեղահանման օրերին Արցախում սպանվում էին կանայք, երեխաներ, քաղաքացիական այլ անձինք, սակայն միջազգային հանրության կողմից որևէ արձագանք չեղավ։

🔹Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Արցախում մարդկանց սեփականության իրավունքի վերականգնման, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը։ Ներկայացրի, թե ինչպես են Ադրբեջանի ձեռքով Արցախի հայկական եկեղեցիները վերածվում մզկիթների, ոչնչացվում մշակութային կոթողները, պղծվում գերեզմանները։

🔹Անդրադարձա Արցախում բենզինի պայթյունի դեպքի դաժան հետևանքներին, որի ժամանակ անգամ առաջին անհրաժեշտության օգնություն հնարավոր չի եղել պատշաճ իրականացնել Ադրբեջանի առաջացրած խոչընդոտների պատճառով։

🔹Նշեցի Արցախի Հանրապետության քաղաքական և ռազմաքաղաքական վերնախավի, բոլոր գերիների անհապաղ վերադարձի, անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ միջազգային ջանքերի կարևորության մասին: Տեղեկացրի, որ 2020թ․ հունվարի 31-ից Ադրբեջանը միակողմանի դադարեցրել է վերջիններիս որոնողական աշխատանքները։

🔹Ընդգծեցի, որ քաղաքակիրթ հանրությունը պետք է ցանկացած ջանք գործադրի, որպեսզի պահպանվի ՀԱՅԿԱԿԱՆ Արցախը մինչև արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալը։

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031