Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ Հույս ունեմ, որ այս տարի կարողանալու ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը․ 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք

Հունվար 18,2024 13:25

«Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա կառավարության նիստ»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:

Ի պատասխան Ավինյանն ասաց․ «Մենք արդեն ունենք «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է։ Համալիր փորձաքննություններ իրականացնելուց հետո, հուսով եմ, որ մենք կարողանալու ենք ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը: Այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031