Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիայի Սենատի բանաձեւը հնարավորություն է Արցախի հարցի հետ կապված գործընթացը նպաստավոր դաշտ բերելու»․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 18,2024 13:16

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ Արցախի բնակչության վերադարձի մասին բանաձեւին։  Աբրահամյանն ասաց, որ Սենատը երեկ ընդունած բանաձեւով, ի թիվ այլ պահանջների, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

«Դրան ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանից համապատասխան հայտարարություններ են հնչել, ընդհուպ մինչեւ ֆրանսիական կապիտալով ընկերությունների դուրսբերման հետ կապված։ Մեծ առումով հասկանալի է, որ Ֆրանսիայի Սենատում նաեւ այլ հայանպաստ բանաձեւեր են ընդունվել, նաեւ Արցախին վերաբերող, այնպես չէ, որ մեծ սպասելիք կա, որ սա բերելու է շատ արմատական գործընթացների։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի Սենատի կողմից այսպիսի բանաձեւի անցկացումը ողջունելի է եւ նաեւ հնարավորություն է արտաքին տարբեր ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերելու առումով։ Եվ, ինչու չէ, նաեւ օգտագործելով այս հանգամանքը, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծելու առումով է կարեւոր»,- ասաց Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031