«Ազատություն». Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի երեկվա բանաձևի կապակցությամբ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։
Ըստ ադրբեջանական APA-ի՝ հանձնաժողովը հակաադրբեջանական է գնահատել Ֆրանսիայի վարած քաղաքականությունը։
Ընդգծելով Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևերը՝ հանձնաժողովը նշել է, թե երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա, «ըստ էության, կարող են համարվել կասեցված»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: