Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդան գետի վրա կամուրջ, Արշակունյաց պողոտայում՝ ճանապարհային հանգույց․ նոր վարկով կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

Հունվար 18,2024 12:17

Գործադիրն այսօր հավանություն տվեց ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2023թ. նոյեմբերի 27-ին կնքված (լուսանկարում) «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։

Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ։

Ըստ որոշման նախագծի՝ այս վարկային համաձայնագրով կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երեւան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր՝ նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:

Նախատեսված աշխատանքները ներառում են՝

·         Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թեւերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,

·         Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ,

·         Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ եւ շրջանաձեւ երթեւեկությամբ ճանապարհային հանգույց:

 

Նախագծում նշված է, որ հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է (իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթեւեկելի գոտուց (3×3), որտեղ ճանապարհի երթեւեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:

60,090,000 եվրոյի չափով վարկը, ըստ որոշման նախագծի, կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով՝ համաձայնագրի դրույթներին համապատասխան:

Կառավարությունն ակնկալում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին, ծրագիրն իրականացնելու է Երեւանի քաղաքապետարանը։

Ըստ համաձայնագրի՝ վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028 թվականի մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել վարկառուի եւ ԱԶԲ-ի միջեւ:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա նիստում ասաց, որ այս ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված ու բոլոր տեսակի ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որը էականորեն կբեռնաթափի երթեւեկությունը, Մոնթե Մելքոնյան փողոցը ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031