«Մենք օրենսդրական փոփոխություններ ենք արել, ըստ որի՝ հանքարդյունաբերության ոլորտի բյուջեի հավաքագրումներից որոշակի տոկոս վերադարձվում է համայնքներին։ Սրան եթե ավելացնենք սուբվենցիոն ծրագրերը, այս շղթայով շատ մեծ զարկ ենք տալիս համայնքների զարգացմանը»,-այս մասին այսօր կառավարության նիստում «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերից 12.5%-ը ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում, նաեւ լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսական աճի ու զարգացման համար․ «Հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ։ Կառավարությունն էլ, արդեն որպես բաժնետեր, կլինի հետեւողական»։
Հիշեցնենք, որ վերջերս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասուլիսում հայտարարել էր․ «Պլանավորում ենք, որ այս տարի արդեն Ամուլսարի հանքը կաշխատի, շինարարական աշխատանքները կավարտվեն, հանքը կաշխատի»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ