Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում այնքան ակնհայտ է, որ այն կոծկել փորձելու համար ռեժիմն այլևս ստիպված է դիմել ցածր ու մանր քայլերի. Ռուբեն Մելիքյան

Հունվար 18,2024 11:15

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հերթական ցածր քայլը

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել հերթական աննախադեպ ու զավեշտալի դրսևորումը. ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական ֆեյսբուքյան էջը «ինքնահարցուպատասխանի» ռեժիմով անդրադարձել է Աշոտյանի շարունակվող կալանքին։

Հրապարակման բովանդակությունը հետաքրքիր չէ, որովհետև այն գտնվում է իշխանական անհամ հեքիաթների տիրույթում։ Հետաքրքիրը նման հրապարակում կատարելու փաստն է ինքնին։

Առաջին, ես շուրջ 5 տարի աշխատել եմ դատական դեպարտամենտում և չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ այդ կառույցը որևէ կոնկրետ գործով հարկ համարեր որևէ մեկնաբանություն տալ։ Ինչո՞ւ՝ կհարցնեք դուք։ Որովհետև այդ կառույցը պարզապես չունի նման գործառույթ։ Այն ունի շատ հստակ խնդիր՝ ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը, բավարարելու դատական իշխանության կարիքները, ուստի «ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների»՝ ֆեյսբուքյան գրառում կատարելն այդ կառույցի իրավասությունից դուրս է։

Երկրորդ, հրապարակված տեքստը նման է դատավոր Դոլմազյանի որոշումից քաղվածքի։ Այստեղ՝ հարց. ո՞ր մի որոշումից է այդ մեջբերումը՝ նախո՞րդ, թե՞ նոր։ Եթե՝ նախորդ, ապա այն այլևս հիմք չէ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելու համար։ Եթե՝ նոր, ապա այդ որոշումը մենք դեռ չենք ստացել, թեպետ ամենօրյա ռեժիմով զանգահարում ենք դատարան ու պահանջում տրամադրել որոշման մեր օրինակը։

Համաձայնեք՝ զավեշտալի է։ Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում արդեն այնքան ակնհայտ է, որ այն կոծկել փորձելու համար ռեժիմն այլևս ստիպված է դիմել ցածր ու մանր քայլերի։

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031