Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե սաստեր մեր ազգի երկու հատվածների միջև թշնամանք սերմանողներին, հայտարարեր, որ պատժվելու են ոչ թե ՖԲ-ում իր հասցեին քննադատություն հնչեցրածները, այլ արցախցիներին թթու խոսք ասողները, կփակվեր այս թեման. «Հրապարակ»

Հունվար 18,2024 11:07

Արցախից մազապուրծ Հայաստան փախած ընտանիքում 6 անչափահաս երեխա է մեծանում: Ներկայացրել ենք այդ ընտանիքի կարիքները` հույսով, որ կօգնեն ընտանիքին. 6 երեխա մեծացնելը հեշտ բան չէ: Թվում է` ընթերցողն ինչպե՞ս պետք է արձագանքի: Պետք է ուրախանա, որ 6 հայ բալիկ է մեծանում, կոչ անի` օգնել, ամոթանք տա պետությանը, որ բազմազավակ ընտանիքը կարիքի մեջ է: Բայց մեկնաբանությունների մեծ մասը պարսավանք ու ատելություն է` ուղղված հայի ընտանիքին: Մի տգետ անգամ գրել է. «Բոլոր ազգությունները գալիս են Հայաստանում հանգիստ ապրում` բացի ձեզանից, ի՞նչ եք ուզում մեր Փաշինյանից, հայաստանցիներից, կարո՞ղ է մենք ենք ասել, որ այդքան երեխա ունենաս»:

Եվ այս ատելությունն ու չարությունը հատուկ ուղղորդվում, թելադրվում են ՀՀ իշխանություններից, նրանց ենթակա պոակ-ներից ու քոմենթչիներից: Դուք պատկերացնո՞ւմ եք` եթե երեկ ԱԺ-ում ելույթ ունեցող Փաշինյանը հրապարակավ ցուցադրեր իր սերն ու հոգածությունն արցախցիների հանդեպ, հրապարակավ սաստեր մեր ազգի երկու հատվածների միջեւ պառակտում, թշնամանք սերմանողներին, հայտարարեր, որ պատժվելու են ոչ թե Ֆեյսբուքում իր հասցեին քննադատություն հնչեցրած անձինք, այլ արցախցիներին թթու խոսք ասողները, ինչքան արագ կփակվեր այս թեման:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031