Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս ներկայացնում էր, թե Հայաստանում տնտեսությունը հաշվետու տարում ինչ «սուպերաճ» է գրանցել: Նախարարի ներկայացրած թիվ-թվաբանությունը իսկապես աննախադեպ էր. բոլոր ոլորտներում՝ բարձր ցուցանիշներ, հավակնոտ առաջընթաց եւ այլն: Չոր թվերի «աննախադեպությունը» կողքից նայողին ու լսողին կարող է անգամ համոզիչ թվալ, բայց մեզ՝ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներիս, բնական հարց է հուզում՝ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, ինչո՞ւ ենք մենք վատ ապրում, երբեմն՝ ծայրը ծայրին հազիվ հասցնում:
Մյուս կողմից՝ եթե ծորակներից մեղր է հոսում, հավերն էլ ոսկե ձվեր են ածում, ինչո՞ւ են մեր հայրենակիցները շարունակում օտար ափերում բախտ ու կյանք որոնել: «Ազգ»-ը պաշտոնական տարբեր հարթակներից տեղեկացավ, որ մարդկանց տեղաշարժի հաշվեկշիռը 2022-ին եղել է՝ 73000, 2022-ին՝ 27.947: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2023-ին Հայաստանը լքել է 28 հազար քաղաքացի, մի քանի հազար էլ՝ Արցախից բռնի տեղահանված: Միայն վերջին 5 տարում Հայաստանից մեկնել է 112.629 հայ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում։