Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան. Ի՞նչ կարիք կար ստիպել արցախցիներին` փոխել անձնագրերը։ Իրականում ողջ պետական ապարատը զբաղված է արցախցիների համար արհեստական խնդիրներ ստեղծելու գործով. «Հրապարակ»

Հունվար 18,2024 10:49

Հարցազրույց Արցախի 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ

– Այստեղ բնակվող արցախցիների վիճակն ինչպե՞ս կգնահատեք։ Կարողանո՞ւմ են լուծել իրենց սոցիալական խնդիրները, գտնել աշխատանք։

– Ամենօրյա շփումներ եմ ունենում արցախցիների հետ։ Մեծ մասի վիճակը շատ ծանր է։ Հիմնական խնդիրը տների հարցն է, վարձակալության գները, բայց ամենամեծ խնդիրներից է զբաղվածության հարցը։ Շատ արցախցիներ երբ դիմում են աշխատանքի համար, հանդիպում են բազմաթիվ արհեստական խոչընդոտների՝ գրանցման հասցեներ են պահանջում, նոր անձնագրեր, որտեղ չեն լինի արցախյան գրանցումներ։ Այս բոլոր խնդիրները ստեղծվում են օրվա իշխանությունների կողմից։ Մարդիկ օրերով հերթերի մեջ են` ժամանակավոր հաշվառում ստանալու համար, եւ շատերը, որ հիմա են դիմում, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար, ստիպված են մինչեւ ապրիլ, մայիս սպասել, քանի որ հերթեր են։

– Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, որոնք ՀՀ կառավարությունը չի անում: Իրենք ներկայացնում են, թե պետական ապարատն անում է ամեն ինչ՝ լուծելով սոցիալական խնդիրները, զբաղվածության հարցերը։

– Իրականում ողջ պետական ապարատը զբաղված է արցախցիների համար արհեստական խնդիրներ ստեղծելու գործով, օրինակ, մենք ունենք ՀՀ անձնագիր եւ հանդիսանում ենք ՀՀ քաղաքացի, եւ իմ ու ձեր անձնագրերը եռանիշ կոդով են տարբերվում, որը տարբերվում է նաեւ ՀՀ տարբեր մարզերի բնակիչների դեպքում, ի՞նչ կարիք կար ստիպել արցախցիներին` փոխել իրենց անձնագրերը, ես չեմ հասկանում։

Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031