2023 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար:
Նրանց շարքին է դասվում «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, որը ՔՊ-ի դրամահավաքին փոխանցել է 700 հազար դրամ գումար։ Ավելի քիչ գումար փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը (300 հազար դրամ)։ ՔՊ-ի դրամահավաքին իր լուման է ներդրել նաեւ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը (250 հազար դրամ)։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը եւս մասնակցել է դրամահավաքին եւ հանգանակել է 100 հազար դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։