Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ դեսպանը ձեւակերպում է, որ հավանական «հաջորդ պատերազմն իր ազդեցությունը կունենա Եվրոպայում», Գերմանիան լուռ է. «Ազգ»

Հունվար 18,2024 10:33

«Հայաստանի դեսպանը զգուշացնում է՝ Ադրբեջանը եւ նախագահ Ալիեւը նոր պատերազմ են նախապատրաստում Հայաստանի դեմ»: Սա գերմանական RND-ի հունվարի 17-ին հրապարակած վերնագիրն է, որ հստակ շարադրում է Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ հունվարի 10-ին տեղական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած պատասխանների առնչությամբ: Կից հղմամբ անգլերեն ներկայացվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, ուր զետեղված հարցերն ու պատասխաններն այլ ենթատեքստ չեն հուշում: Ալիեւը Արցախը կուլ տալուց հետո, պատժամիջոցների չհանդիպելով, շատ հանգիստ գլորում է հաջորդ «իրավացի» -«արդարացի» հայտը՝«գաղտնիք չէ, որ Երեւանը հնամենի ադրբեջանական քաղաք է, որ 1918-ին դժբախտաբար տրվել է Հայաստանին»… սա ասում է Ալիեւը, գերմանական նշյալ լրատվամիջոցը նույնությամբ ներկայացնում է գերմաներեն, իսկ արձագանք ԳԴՀ ԱԳՆ կայքում անշուշտ նույն օրը չենք գտնում: Թեեւ դեսպանը ձեւակերպում է նաեւ, որ հավանական «հաջորդ պատերազմը իր ազդեցությունը կունենա Եվրոպայում», սակայն Գերմանիան լուռ է… եթե ձայն լսենք, ապա միայն Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոթից: Ալիեւը լավ գիտի Թուրքիայի դաշնակցի լռությունը, եւ բացահայտ նշում է, որ թշնամին Ֆրանսիան է:

Ադրբեջանը ծանր բեռ է տանում: Սփյուռք չունեցող Ադրբեջանն իր հայրենակիցների նվազ թվին հավելում է իր երկրից դուրս եկած հրեաներին՝ շահագրգռելով եւ նրանց միջոցով հայերի դեմ, Հայաստանի դեմ քարոզչական հարթակն ակտիվացնելով: Նկատել տանք, որ Իսրայելի հետ հատուկ հարաբերություններ կառուցող Ալիեւի համար նոր փորձառություն է սփյուռքի հետ աշխատանքը: Հրեական սփյուռքից սովորելու, նրանց հետ համագործակցելու հուշարարն էլ լավն է՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը, որ դիվանագիտական կարեւոր մկրտություն է ստացել Կալիֆորնիայում: Նրա X-ի հարթակը դրա խոսուն վկայությունն է, երբ ադրբեջանանպաստ տարբեր «բարեկամական խմբեր» Աղաեւի դիրիժորությամբ նույն բանն են տարածում. Տվյալ պարագայում ամենաարդիականը՝ «Հայաստանում այրել են միակ սինագոգը, ինչո՞ւ չեք պատժում»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031