Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստներ Էլինա Ավանեսյանը եւ Կարեն Խաչանովը անցել են երրորդ շրջան։
Կանանց մենախաղերում Էլինան երկու սեթում 6։4, 6։4 հաշվով պարտության է մատնել Հունաստանի ներկայացուցյչ Մարիա Սակկարիին, իսկ Խաչանովը տղամարդկանց պայքարում 6։4, 6։3, 4։6, 6։3 հաշվով հաղթել է ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ