Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի Գեւորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ. Վարդան Պետրոսյան

Հունվար 17,2024 22:22

Գոյ թատրոնը Երեւանի եւ Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ-որ առումով, լավագույնը` իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել եւ ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից եւ, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից եւ առանց երկմտանքի ասում եմ, որ Գոյը աշխարհի լավագույններից է։

Գոյն իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։ Գոյը նաեւ եղել է հարթակ` նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա եւ ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։ Օպտիմալացնել Գոյը եւ միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։

Չի կարելի Գեւորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով ոչ թե լուծարելով կամ փակելով։

Դերասան Վարդան Պետրոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031