Ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին Հակակոռուպցիոն դատարանում հերթական նիստում պատասխանող կողմը հարցեր էր ուղղում կապված հայցի հիմքի եւ առարկայի հետ։
Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարգարիտա Ղազարյանը Aravot.am-ին ասաց․ « Եթե կարճ ասեմ, մենք հիմա հարց ու պատասխանի փուլում ենք, որի ավարտից հետո կներկայացնենք մեր առարկությունները։ Հայցադիմումում կան բազմաթիվ դրվագներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ իրավասու մարմնի դիրքորոշումը։ Մի խոսքով, հայցադիմումի ցանկացած հանգամանք որոշակի առումով հարցադրումների տեղիք է տալիս, եւ մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, ինչի իրավունքը դատավարությամբ ունենք»։
Դատական նիստը շարունակվեց մինչեւ աշխատանքային օրվա ավարտը։ Նարինե Ավագյանը նիստը հետաձգեց։ եւ հաջորդը նշանակեց փետրվարի 22-ին, ժամը 11։00-ին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ