Հունվարի 15-ի դրությամբ կարմիր գծերում կայանման համար տարեկան վճար մուծվել է ընդամենը 5080 ավտոմեքենայի համար, ինչն ավելի քան 5 անգամ քիչ է՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Սա են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից ստացված տվյալները։
Այսպես՝ 2024թ. հունվարի 15-ի դրությամբ A գոտու ավտոկայանատեղի տարեկան 160 000 դրամ դրույքաչափով վճարել է 2 380 մեքենա, ամսական 18000 դրամը վճարել է 1100-ը։ B գոտու համար 24 000 դրամ տարեկան դրույքաչափը վճարել են շուրջ 2 700, իսկ B գոտում կայանելու համար ամսական 4000 դրամ վճարել է շուրջ 200 քաղաքացի:
2023թ. հունվարի 15-ի դրությամբ՝ ավտոկայանատեղի կայանման համար 12 000 դրամ տարեկան գումարը վճարվել է շուրջ 29800 մեքենա, սակայն ավելի ուշ դրանց թիվն ավելացել է՝ հասնելով 48 000-ի։
Դեռ հարցական է՝ այս տարի եւս տարեկան վճարողների թիվը հետագայում կավելանա, թե ոչ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: