ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունվարի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ իր խնդրանքով։
Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին:
Ռուսական կողմը շեշտել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա: