Լրահոս
Օրվա լրահոսը

Խանութի փոխարեն ավտոշուկա՝ զբոսաշրջային Գյումրու կենտրոնում

Հունվար 17,2024 20:45

Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի և Շիրակի մարզպետարանի շենքերի մոտակայքում կիսակառույց մի տարածք վերածել են ավտոշուկայի, որն, անխոս, փչացնում է Գյումրու տեսքը։

Aravot.am-ը քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե կա՞ քաղաքային իշխանության թույլտվությունը քաղաքի կենտրոնական այդ հատվածում ավտոշուկա հիմնելու։

Հենրիկ Գասպարյանը պարզաբանեց, որ այդ տարածքը մասնավոր է, այն ի սկզբանե նախատեսված էր սպասարկման օբյեկտ կառուցելու համար, բայց քանի որ համասեփականատերերի միջև որոշակի խնդիրներ կան, հետևաբար և 2-3 հարկանի կառույցի շինարարությունը կիսատ է մնացել։

Քաղաքի գլխավոր ճարտարապետը կարևորում է այն հանգամանքը, որ այդ տարածքը մաքրել են, այն վերածվել էր աղբանոցի՝ շուրջբոլորը գարշահոտություն տարածելով։

Նա ևս նշում է, որ վերջին շրջանում վաճառվող ավտոմեքենաների թիվը տվյալ տարածքում ավելացել է, նախկինում այդպես չէր․ հատուկենտ ավտոմեքենաներ էին շարված։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031