Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը հարցրեց, թե ի՞նչ գնահատական կտա համայնքների համաչափ զարգացմանը, համահարթեցումը բավարար համարո՞ւմ է այս փուլում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ համայնքներ կան, որտեղ դոտացիաներն ավելացել են 200%, 400%. «Կառավարությունն այդքան սուբվենցիոն ծրագրեր է անում, դոտացիաներն է ավելացնում, ես արդար չեմ համարում, որ գալիս կառավարությանն ասում են բա ինչի՞ մեր բակի շան հարցը չեք լուծում: Համայնքին էդքան միլիոններ ենք տալիս, էդ էլ անենք: Հա, կգանք աղբն էլ հավաքենք, շան հարցը ուծենք: Որ 5 մետր մայթ են դնում համայնքներում տված դոտացիաներով, սուբվենցիաներով, առավոտից իրիկուն ասում են՝ տեսեք մեր համայքը էս արեց, որ մի հատ շիշ է մայթին դրած լինում, ասում են՝ կառավարությունը ինչի՞ էս շիշը չի վերցնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ