Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Կոստանյան․ «Հիմա դուք մտածում եք, որ քաղաքապետարանի ուժը պատում է «Տաշիր պիցցայի» վրա, չի՞ պատում «Մուլտի ուելնեսի» կամ «Քուին բուրգերի» վրա»

Հունվար 17,2024 18:15

Դեռ հստակ որոշում չկա, թե Օղակաձեւ այգում գործող թենիսի կորտերը մայրաքաղաքի որ հատված են տեղափոխվելու։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Օղակաձեւ այգու 4-րդ հատվածի վերակառուցման ծրագրի իրականացումը քաղաքապետարանն առանց մրցույթի տալու է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությանը, որի սեփականատերը նաեւ «Էվոկաբանկի» բաժնետերն է, մոտ 300 մլն դրամ անհատույց գումար է տրամադրել Երեւանի քաղաքապետարանին, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ այգու բարեկարգման աշխատանքները տալիս են այդ ընկերությանը։

Հայկ Կոստանյանն ասաց՝ Երեւանի քաղաքապետարանը բոլոր ներդրողներին, գործարարներին, միջազգային ընկերություններին ասում է՝ եթե ցանկանում են կանաչ գոտիներում, մարզադպրոցներում ու հանրային հետաքրքրության տարածքները վերանորոգել, կառուցապատել՝ սոցիալական բաղադրիչով, կարող են գալ ու իրենց ներդրումային ծրագիրն իրականացնել։

Այգու բարեկարգման նախագիծն, ըստ Կոստանյանի, որեւէ ճարտարապետի հետ դեռ չի քննարկվել, քանի որ դեռ աշխատանքային փուլ է։

Կոստանյանը վստահեցրեց, որ կառուցապատումը մինչ «Գրին ռոք»-ին տալը, հանրային քննարկում է լինելու։

Նշված հատվածում մի շարք օբյեկտներ են գործում, որոնք տարածքը քաղաքապետարանից վարձակալությամբ են վերցրել, շինություններ կառուցել, դրանք քանդվելու են, փոխհատուցումն է, ըստ խոսնակի, կամ քաղաքապետարանն է տրամադրելու կամ կառավարությունը։ Թե փոխհատուցման ինչ չափի մասին է խոսքը, Կոստանյանը հստակ թիվ չասաց, նշեց, որ հետագայում կհայտարարվի այդ մասին։

Լրագրողի հարցին՝ այգու սկզբնամասում է «Քուին բուրգերն է», որը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, գուցե դա քանդվի, որպեսզի այգին ավելի գեղեցիկ ու տեսանելի լինի, եւ ինչո՞ւ չի որոշվել, բարեկարգման ծրագիր հայտարարել այգու սկզբնամասի եւ «Մուլտի Ուելնես» սպորտկենտրոնի հատվածում, Կոստանյանը պատասխանեց․ «Եթե դուք հիմա դիտարկում եք այդ անունները, չմոռանանք «Տաշիր պիցցան»։ Հիմա դուք մտածում եք, որ քաղաքապետարանի ուժը պատում է «Տաշիր պիցցայի» վրա, չի՞ պատում «Մուլտիի» կամ «Քուին բուրգերի» վրա։ Չարաչար սխալվում եք։ Եթե կլինի ծրագիր, որը կսկսի «Քուինբուրգերից» մինչեւ «Մուլտի ուելնես», որը կլինի բարեկարգելու, վերակառուցելու տրամաբանության մեջ, վստահ եմ կլինի»։

Դիտարկմանը, որ Խաչատուր Սուքիասյանը, ի տարբերություն մյուսների, ՔՊ-ի ցուցակով պատգամավոր է, Կոստանյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի»:

Կոստանյանն ընդգծեց, որ «Մուլտի Ուելնեսն» ու «Քուին բուրգերը» գտնվում են օղակաձև զբոսայգում վարձակալական հիմունքներով, ինչպես եւ մնացած օբյեկտները։

Ըստ Կոստանյանի՝ «Մուլտի Ուելնես»-ը, ԲԿՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսն է, եւ «Քուին բուրգեր»-ը կշարունակեն իրենց գործունեությունը Օղակաձեւ այգում, քանի դեռ այդ հատվածի բարեկարգման ներդրումային ծրագիր չի ներկայացվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031