Լրահոս
Օրվա լրահոսը

Լիազոր մարմինը գրանցել է 09.01.2024թ. «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի որոշումները

Հունվար 17,2024 17:32

ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես նախորդ հայտարարությամբ հայտնել էինք՝ 09.01.2024թ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, հիմք ընդունելով կանոնադրության 3.8.5 կետը, այն է (կուսակցության անդամի անդամությունը դադարում է այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում), դադարեցված է համարել Վարդան Յուրիկի Ղուկասյանի` կուսակցության անդամակցությունը։

Այսօր լիազոր մարմինը գրանցել է 09.01.2024թ. Հանրային ձայն կուսակցության խորհրդի որոշումները, ըստ որի՝ դրանք մտել են օրինական ուժի մեջ։

Այդ որոշումներով «Հանրային ձայն» կուսակցությունը ունի հետևյալ կազմը`

Կառավարման խորհուրդ։ 18 հոգի

Կառավարման Խորհրդի ղեկավար Արտակ Գավրուշայի Գալստյան

Խորհրդի որոշումներից հետո բլոգեր Վարդան Ղուկասյանը եթերով, իսկ այնուհետ սոցիալական կայքերով հայտարարություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունից, որ իբր վերջիններս 19 հունվարի 2024թ. ժամը 18։00-ին հրավիրել են կուսակցության համագումար և հրավիրել է մարդկանց հավաքի։

«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը արդեն իսկ հանդես է եկել հերքող հայտարարությամբ, սակայն ունենք մտավախություն որ որոշակի չիրազեկված մարդիկ կարող են այնուամենայնիվ հայտնվեն շփոթության մեջ և գնան հավաքի։ Այս առումով հայտարարում ենք , որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը համագումար չի հրավիրել, կազմակերպված հավաքի հետ առնչություն չունի, հավանական սադրանքների, հակօրինական, ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ չի հանդիսանում տվյալ հավաքի կազմակերպիչ։

Ինչպես նաև հաղորդում ենք ներկայացրել ՀՀ իրավապահներին այն մասին, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի անունը օգտագործելով, այն էլ այն անձի կողմից, որն այլևս առնչություն չունի կուսակցության հետ, նման հավաք կազմակերպելը իր մեջ առերևույթ պարունակում է ինքնիրավչության հանցակազմ և քրեորեն պատժելի է, և անհրաժեշտ է ձեռք առնել համապատասխան միջոցներ ապօրինի հավաք կազմակերպող բլոգերի ՀՀ ում գտնվող աջակիցներին բացահայտելու և հավաքի եկած քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը ապահովելու նպատակով։

«Հանրային ձայն» կուսակցության Կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031