Լրահոս
Օրվա լրահոսը

Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան

Հունվար 17,2024 17:28

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Գոյ» թատրոնի վերաբերյալ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին՝ ասելով, որ դերասանական կազմի հետ հանդիպում են ունեցել ու հակասություն է տեսնում նրանց խոսքերի եւ նախարարի հայտարարած նպատակների հետ կապված:

Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ վերակազմակերպում են իրականացնում. «Գոյ» թատրոնը իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ եւ ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյանի անվան թատրոնի հովանու ներքո: Սա այն պարզ ճշմարտությունն է, որ մենք փորձում ենք փոխանցել եւ անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չի: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք 2 ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները, եւ այդ իմաստով՝ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար: Այս պահին ունենում ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր եւ ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետեւ Սունդուկյանի անվան թատրոնի բեմերը եւ տարածքները շատ ավելի են, կարծում եմ, դերասանական կազմն ու ռեժիսորը կարող են նոր մտահղացումներ ունենալ: Սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»:

Սիսակ Գաբրիելյանը ճշտեց՝ այսինքն, երբ ասում են՝ մենք ունենք լավ ներկայացումներ, խաղացանկ կարելի՞ է ասել, որ շարունակելու են այդ խաղացանկը նախարարության կողմից ֆինանսավորվել ու ստեղծագործական առումով չեն տուժելու, նաեւ լրացուցիչ Սունդուկյանի անվան թատրոնի բեմն էլ կարող է տրամադրվել իրենց՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այո. «Ցենզուրայի մասին խոսելը անմտություն է ու այստեղ որեւէ կերպ չի կարող նման բան լինել: Խաղացանկի հետ կապված նախարարությունը ընդհանրապես որեւէ որոշում չի կայացնում որեւէ թատրոնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իյա, իրոք?
    Իսկ եթե “Գոյ”-ի թատրոնի ղեկավարը լիներ քպ-ական, դու “Սունդուկյան” թատրոնը կլուծարեիր ու կմիացնեիր “Գոյ”-ին։ Թե չէ հայ կոմունալ, հայ կրակ, հայ փետ, հայ թատրոն, հայ կնիկ, հայ մատանի … էս ովքեր են եկել իշխանության և ինչեր են անում…

  2. Ռուզան says:

    Մի լավ բան անելու փոխարեն միայն քանդում եք: Վարդանի հետ աշխատելը գիտե՞ք ինչ է: իզուր չէ, որ մարդամեկին ֆաշիստ են ասում ածական:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031