«Ազատություն». Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է հետաքննող լրագրողների երեկվա հրապարակումը՝ պարզելու՝ արդյո՞ք Արցախի ներքին գործերի նախարարն ու իր մերձավորները յուրացրել են նախարարության ավտոպարկի շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաները։ Եթե կասկածները հաստատվեն, իրավապահները քրեական գործ կհարուցեն։
«Կարեն Սարգսյանը, ներքին գործերի նախարար լինելով, նախարարության ենթակայության տակ գտնվող մեքենաները Արցախից դուրս գալու նախօրեին փոխել է իր ծանոթների անուններով, տեղափոխել Հայաստան, տեղափոխել իրեն պատկանող տարածք և ուղղակի թաքցրել», – ասում է «Փաստերի ստուգման հարթակ»-ի լրագրողը, որն այս բացահայտման հեղինակն է։
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: