Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանյան Պիզայի աշտարակին վտանգ չի սպառնում

Հունվար 17,2024 15:29

Էրեբունի վարչական շրջանի Արցախի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի կառավարիչ Գարուշ Սուքիասյանը պնդում է, որ այս շենքերի թեքվածության շարժ չկա:

Այս շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու համար 2023 թվականի սեպտեմբերի 13-ին նշանակվել էր փորձաքննություն, որը կշարունակվի 8 ամիս։ Այժմ կատարվում է տեխնիկական վիճակի մոնիթորինգ:

Հիշեցնենք, որ փորձաքննության տևողությունը հունվարի 15-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զարմացրել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Սա այն երկու շենքներն են, որ մեկը դեպի մյուսը թեքվել էր։ Համենայնդեպս տեսողական առաջին տպավորությամբ այդպես էր։ Հիմա ութ ամսվա ընթացքում գնահատելու ենք, այդ միտումը շարունակվո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Շատ լավ։ Մենք էլ փաստորեն երևանյան մեր Պիզայի աշտարակն ունենք»:

Գարուշ Սուքիասյանը մեզ հետ զրույցում դժվարացավ թեքված շենքերը նմանեցնել Պիզայի աշտարակին. «Ես նման բաներից հեռու եմ, չեմ կարող ասել: Նախորդ տարի չափումներ եմ իրականացրել, թեքման միտում, շարժ չկա, թե հիմա քաղաքապետարանը ինչ կանի, չգիտեմ: Թեքվածությունը միայն աչքով է տեսանելի: Մի քանի տարի առաջ այդ շենքերի նկուղները, բակերը քանդել են, բետոնե ամրացում են տվել։ Ես դրանից հետո եմ չափումներն արել, ոչ մի թեքում, ոնց կա, էդպես մնացել է, վստահաբար թեքման շարժ չկա: Բնակիչները անհանգստություններ չունեն, որ անհանգստացած լինեին, էդտեղ կապրեի՞ն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031