«Ապշած եմ վերջերս Ադրբեջանում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից», – ինչպես հայտնում է «Ազատություն»-ը, X-ի իր էջում գրել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։
Դեսպանը, մասնավորապես, ընդգծել է երիտասարդ կանանց նկատմամբ վերաբերմունքը՝ շեշտելով՝ դատարանի դահլիճում նրանց ձեռնաշղթաներ հագցնելը, ապակե վանդակներում պահելը, կամ մարդկային տարրական կարիքների մերժումը։
«Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվության և հարգալից վերաբերմունքի իրավունք», – գրել է դեսպանը:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոյին՝ հայտարարությունների համար։
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն «անհիմն» և «անպատասխանատու» է որակել Եվրամիության դեսպանի հայտարարությունը և նրան խորհուրդ տվել կենտրոնանալ «ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա»։
Վերջին ամիսներին ձերբակալվել, ապա 3-4 ամսով կալանավորվել են ադրբեջանցի ավելի քան տասը լրագրողներ: