Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը, որն աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում:
🗣Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունն անշեղորեն զարգանում է։ Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը կառուցված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։
🔺Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարությունը, ընդգծվել է ռազմական աջակցության ոլորտում համատեղ նախագծերի կարևորությունը։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Region Monitor
Կարդացեք նաև