Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞նց եք պատկերացնում, ես ներկայանայի, որ գեներալ-լեյտենանտ Բաղմանյան Հայկազն եմ ու այդ լեյտենանտը իմ վրա ակտ գրե՞ր ու ես էլ պետք է թողնեի, որ գրե՞ր. Հայկազ Բաղմանյան

Հունվար 17,2024 14:42

ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պատրաստվում է բողոքարկել հունվարի 15-ին արձանագրված վարչական ակտը, որը պարեկը կազմել է ամրագոտին չկապելու համար:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի`Հայկազ Բաղմանյանը տուգանվել էր ամրագոտին չկապելու համար ու տուգանող պարեկին էլ փորձել էր համոզել՝ արձանագրություն չկազմել՝ ասելով. «Գեներալ- լեյտենանտ մարդ եմ, բա իմ նման տղու վրեն ակտ կգրեն»:

«Մեքենաս կանգնեցրին, հարցրել եմ՝ ինչի համար եք կանգնեցնում, ասել են՝ ամրագոտի չկապելու համար: Թեեւ ամրագոտին գցած է եղել, հարցրել եմ՝ դրա համար ինչ է հասնում, ասել են՝ տուգանք: Տվել եմ վարորդական գրքույկս, գրել են, քշել, գնացել եմ: Հիմա գրում են՝ իբր ներկայացել եմ, խնդրել եմ, աղաչել եմ․․․ Բա ամոթ էլ է, այ մարդ, այսինքն՝ ես պիտի ներկայանայի ու խնդրեի, որ ակտ չգրե՞ն․․․ Թող գրեն»,- Aravot.am-ին ասաց գեներալ-լեյտենանտը:

Մեր զրուցակիցն ասաց, որ իր ներկայացուցիչ փաստաբանի միջոցով պահանջել են վարչական ակտը կազմելու գործընթացի ձայնագրությունները եւ ստանալուն պես ոչ միայն տուգանքն են բողոքարկելու, այլ հրապարակելու են տեսագրությունը, որ հանրությունը տեսնի, որ ինքը ո՛չ ներկայացել է, ո՛չ էլ՝ խնդրել, որ չտուգանեն. «Ես ինչի համար պիտի խնդրեմ։ Բայց ո՞նց եք պատկերացնում, ես ներկայանայի, որ գեներալ-լեյտենանտ Բաղմանյան Հայկազն եմ ու այդ լեյտենանտը կամ սերժանտը իմ վրա ակտ գրե՞ր ու ես էլ պետք է թողնեի, որ գրե՞ր: Կամ ամոթ չի՞, որ ես դրա համար պիտի ներկայանայի, մի հատ էլ խնդրեի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031