Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ՀՀ քաղաքացուն սպանել են, որպեսզի չվերադարձնեն 1 մլն ռուբլի պարտքը

Հունվար 17,2024 13:52

Tert.am. ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի երկու բնակիչ բերման են ենթարկվել մեծ ֆինանսական պարտքի պատճառով ՀՀ քաղաքացու սպանության մեղադրանքով։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեն, գրում է krsk.kp.ru-ն։

Սպանվածը Հայաստանի 75-ամյա քաղաքացի էր, որը ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ առաջ պետք է հայրենիք մեկներ։

Քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ տարեց տղամարդը բուժման նպատակով Աչինսկ էր գալիս արդեն մի քանի տարի։ Սակայն գործը չի սահմանափակվել միայն հիվանդանոց ուղևորություններով. սիբիրյան քաղաքում նա ընկերներ է ձեռք բերել, որոնց տոկոսով գումար է տվել։

Աչինսկի բնակիչը ՀՀ քաղաքացուն մոտ մեկ միլիոն ռուբլու պարտք է ունեցել. գումարը չվերադարձնելու համար տղամարդը նախկինում դատապարտված 36-ամյա ընկերոջն առաջարկել է միասին «հարցը լուծել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031