Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք աջակցել տարածաշրջանային կայունությանն ուղղված նախաձեռնություններին․ Վրաստանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին. «Արմենպրես»

Հունվար 17,2024 11:42
vrastan

Վրաստանը պատրաստ է համագործակցել իր հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար։ Այս մասին ընդգծել են Հայաստանում Վրաստանի դեսպանությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Վրաստանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Մենք ճանաչում ենք Կովկասի ռազմավարական նշանակությունը որպես հաղորդակցությունների համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան և դրա աճող կարևորությունը կապի ապահովման գործում:

Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, տնտեսական աճին և կապերի ընդլայնմանը»,- նշել են Վրաստանի դեսպանությունից։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է կապել Պարսից ծոցը, Օմանի ծոցը, Սև, Կասպից և Միջերկրական ծովերը տարածաշրջանային միասնական երկաթուղային ցանցով և Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ճանապարհներով:

Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Հայաստանի կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում 4 երկաթուղային հատվածների վերականգնման միջոցով։ Հայաստանը պատրաստ է նաև վերականգնել երկաթգծի ավերված հատվածները Գյումրիից մինչև Թուրքիայի սահման և Հրազդանից մինչև Կայան երկաթուղու քանդված հատվածները, որը նոր կապեր կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների միջև։

Կարեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031