Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու կապակցությամբ: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի նամակի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչն ուշադրություն է հրավիրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի մասնագիտական իրավունքների խախտման ակնհայտ փաստի վրա:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը, մեր գրությանը ի պատասխան, հայտնել է.
«Փաստաթուղթը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության համապատասխան ծառայություններին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։