2021 թվականի մարտին Հայաստանից հետ թռա Լիբանան, որպեսզի ստուգեմ իրավիճակը: Կորցրել էի հույսս երեխաներիս ապագայի հետ կապված, իմ լիբանանցի ղեկավարը ԱՄՆ-ում, ով գիտեր, թե ինչ վիճակ է տիրոմ Լիբանանում, հարցրեց ինձ, ինչո՞ւ ընտրեցիր այդպիսի անխոհեմ տարբերակ, քանի որ Լիբանանը գտնվում էր ավելի քան մեկ դար իր վատթարագույն վիճակում, բացատրեցի նրան, թե ինչն ինձ առաջնորդեց խորը դեպրեսիայի ու հուսահատության Հայաստանում, որտեղ հոռետես էի եւ հուսահատ: Գործերը չստացվեցին նաեւ Լիբանանում. չէի կարող հանդուրժել իրավիճակը, ոչ Լիբանանում, ոչ Հայաստանում։ Վերադարձա Հայաստան, տագնապելով, այսպես կոչված, «նախկինների վերադարձի» տեռորից, մասնակցեցի հայաստանյան ընտրություններին՝ «երկու չարիքից փոքրի» սկզբունքով քվեարկելով ի նպաստ «Քաղաքացիական Պայմանագրի»: Շուտով իմ հուսահատությունն ու հիասթափությունն էլ ավելի խորացան, եւ հանգեցի այն եզրակացության, որ ընտրությունների հաղթողները երկու հմուտ խաղացողներ էին, որոնք խաղում էին շատ խելացի, խորամանկ, ճարպիկ թատերական խաղ: Ես շատ երկար էի հեռու ամեն ինչից, կորցրել էի շարժառիթն ու հետաքրքրությունը. իմ կիրքն ու մոտիվացիան լքել էին ինձ եւ փոխարինվել հուսահատությամբ: Սկսեցի խորը մտածել ամեն ինչի մասին, կենսամակարդակը միայն «գոյատեւման մակարդակի» էր, սոցիալ-տնտեսական իրավիճակը ճնշիչ, նաեւ շատերն ինձ մեղադրում էին այն բանում, որ ես խրախուսել եմ քվեարկել նույն ուժի օգտին, որը ձախողել է կատարել իր խոստումները, ինչպես մենք ինքնակամ ընտրեցինք նույն քաղաքական ուժին վերադարձնել իշխանություն: Մեր պատմությունն ինձ հիշեցրեց մի անեկդոտ, որտեղ ինչ-որ մեկը բանան չի սիրում, եւ ամեն օր բողոքում է, որ բանանով սենդվիչ է ուտում, գործընկերը նրանից հարցնում է իր բողոքի գաղտնիքը, իսկ տղան բացատրում է, որ ատում է սննդի այս համադրությունը, «Ուրեմն խնդրեք ձեր կնոջը, որ չպատրաստի այդ սենդվիչը», – առաջարկում է մյուս տղան, իսկ մեր հերոսը բացատրում է. «Ես ամուսնացած չեմ, ես եմ իմ սենդվիչը պատրաստում»: Տարօրինակ չէ՞, որ շարունակում էի վերլուծել եւ իմ եզրակացություններն ու տպավորությունները ուղարկել լիբանանահայ գաղափարական եղբայրներին, «մեզ խաղացրել են, այս երկու ուժերը մասնակցել են իշխանության բաժանման խելացի խաղի, որտեղ մենք խրված ենք իշխող ակումբի երկու թեւերի միջեւ, մեկը ինքն է իրեն անվանում մեծամասնություն ու մյուսը՝ ընդդիմությունը, բայց իրար սնում են»: Ինձ ծաղրում էին, ես շարունակում էի վիճել եւ պնդել իմ տեսությունը, ես այնքան համոզվեցի, այս մտքի ջանքերն օգնեցին ինձ հեռանալ իմ հուսահատությունից եւ վերադառնալ քաղաքականությունից իմ կախվածությանը: Եվ հանկարծ վերջապես գտա հետեւելու ինչ-որ մեկին, ով մտածում էր նույնը, նա իր ֆեյսբուքյան էջում բացատրեց նույն մտքերը, որոնց վերաբերյալ ես կատաղիորեն վիճում էի լիբանանահայերի հետ: Բայց ամեն ինչ դեռ մնում էր գրողի հետ համակրանքի եւ համերաշխության սահմաններում, իսկապես տեսա նրա մտքերի ճրագը, նա ինձ տպավորեց որպես շատ անկեղծ, ազնիվ, եւ ամենակարեւորը՝ կրքոտ մարդ, նա վիճում էր այնպես, ինչպես ես, ես զգացի որ մեր միջեւ հոգեւոր մտավոր կապ է ձեւավորվել, այս ամենն իսկապես տեղի է ունեցել, եւ իմ ենթագիտակցական եւ հոգուս խորքում ես շարունակել եմ ապրել այս նախազգացումը, որ մեր ճանապարհները հանդիպման են տանում: Բայց 2021 թվականի օգոստոսի 10-ին զայրույթը տիրեց ինձ, եւ երբ զայրույթն ու բարկությունը հանդիպեն հուսահատության հետ, երկու հետեւանքներից մեկն առաջանում եւ հետեւում է, կամ այս զգացումը ձեզ ժամանակավորապես հեռացնում է հուսահատութունից եւ երբ էֆեկտը մարում է, դեպրեսիան ավելի կատաղի է վերադառնում, եւ այդ պատճառով դեպրեսիվ մարդիկ ձգտում են ցավ զգալ եւ դրա միջոցով զայրույթ եւ ատելություն, կամ էլ երկրորդ արդյունքը: Բուռն զգացումներով խառնված այդ օրը ես միայն դավաճանություն էի զգում, հետեւաբար, հետագա դեպրեսիա, եւ հասավ ճակատագիրը, որտեղ ես վերադարձա այդ գաղտնի, դեռեւս վիրտուալ ընկերոջ ֆեյսբուքյան էջը, որտեղ նա կարծես մեսիան ու պատասխանն էր։
Շաբաթ օրը, 2021-ի հոկտեմբերին Էջմիածնից տաքսիով ուղղվեցի երեւանյան մի փողոց, որտեղ երբեք չէի եղել: Դա պարզապես Հայաստանի մի մարզից դեպի մայրաքաղաք կարճ ուղղորդություն չէ, այլ ավելի խոր, լուրջ ճանապարհ, կլինի այնքան դրամատիկ, որտեղ կկորցնեմ շատ եղբայրություններ եւ կմտնեմ շատերի մեղադրանքի ու դատապարտման վանդակը, եւ կհանգեցնի «ամբողջական մեկուսացման եւ պիտակավորման» դատավճռի, կդառնայի «Բեկլար Նավասարդյան» հայ ձախից, «դատապարտ, դասալիք, դավաճան, ով կսեղմի «ֆաշիստ տխրահռչակ ահաբեկչի» ձեռքը եւ գետի ձախ կողմից կտեղափոխվի ծայրահեղ աջ կողմ»: Այդ օրը հանդիպեցի մեկին, ով այդքան շատերի համար համարվում է հանրապետության ամենահակասական դեմքերից մեկը, նրան շրջապատել էին ամենատարբեր պատմություններ, մտածում էի, թե ինչպես կարելի է ընդհանուր լեզու գտնել մեկի հետ, ում հետ այդքան խորը տեսական հեռավորություն ունեի։ Գաղափարական հակասական ծագում, ես, դեմոկրատ ձախ սոցիալիստ, ով գալիս է հանդիպելու մեկին, ում համարում են ծայրահեղ աջ, բայց եւ այնպես մեր ճանապարհները եւ ճակատագրերը հանդիպում են այնպիսի խաչմերուկում, որտեղ դու համաձայն ես գրեթե ամեն ինչի նրա հետ, սկսած արտաքին քաղաքականությունից, որտեղ երկուսս էլ համարում ենք, որ պետք է վերադարձնենք հանրապետության ինքնիշխանությունը պետության ու ազգային որոշումն ազգին ու ժողովրդին, ներքին քաղաքականությանը, որտեղ երկուսս էլ հակադրվում ենք իշխանության, եւ որտեղ երկուսս էլ համախոհ ենք, նույն կերպ ենք մտածում, ովքեր համոզված են, որ Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է երկու գաղտնի դաշնակիցներից, որտեղ մեկն առանց մյուսի հետ չի կարող գոյատեւել։ Ապշած էի իմ հյուրընկալի ցուցաբերած անկեղծության, պարզության, ազնվության ու համեստության մակարդակից, 20 րոպեում նա փարատեց իմ բոլոր զգուշավոր հաշվարկները եւ վերապահությունները, կուսակցական հաշվարկները, գաղափարական-վարդապետական տեսությունը նրան երբեք չեն հետաքրքրում, նա մտահոգ է միայն Հայաստանի ու նրա ժողովրդի մասին: Նրան համարեցի մի խառնուրդ, սոցիալիստից, ազգայինից, մարդ արարածից, նա ուներ այդպիսի մակարդակ ու ոճ, եւ նույնիսկ պետք չէր ջանք թափել դա ցույց տալու համար, ինձ գրավեց ամեն առումներով, տեսա ազգային հարստություն այդքան պայծառ մտքով – անընդհատ մտածում էի, թե ինչպես կարելի է երբեւէ այդքան խաղաղ ու բարի մեկին անվանել ահաբեկիչ։ Երբ պատրաստվում էի դռնից դուրս գալ, այնքան գոհ էի, հետ դարձա, նա զարմացավ, որ երկրորդ անգամ խնդրեցի ձեռք սեղմել, ասացի. «Առաջինը մեկնող մեկի ձեռքսեղմումն էր, որպես ընդհանուր էթիկետի մաս»: «Ի՞նչ է երկրորդը», հարցրեց նա: «Ձեռքսեղմումը Աստծո պայմանագիրն է», – պատասխանեցի. «Այս ձեռքսեղմումով մենք ստեղծում ենք քաղաքական գաղափարական ազգային եղբայրություն, սա եղբայրության առաջարկ է»: Ժպտաց: Հետագայում պայմանավորվեցինք, որ շարժումը միշտ նշեմ «Ազգային շարժում» շեշտադրմամբ, բայց սա պատմություն է մեկ այլ օրվա համար։
Նա ինձ մղեց սիրահարվել Հայաստանին, հիշեցրեց նորից հավատալ, եւ ամենակարեւորը՝ երազել։
2022 թվականի մայիսի 28-ին, հենց այն օրը, որը նա խենթորեն փայփայում էր, ձերբակալվեց Վարուժան Ավետիսյանը, Հայաստանի ազգային գործիչը, ով նույնիսկ չէր իմանալու, թե դրդել էր ինձ մնալ Հայաստանում։
Կարդացեք նաև
Երբեք չեմ կարող հասկանալ, որ վարչապետը, ով Վարուժանին համարում էր որպես «հայրենասեր, ով տեռորիստ չէ, Հայաստանի նվիրյալ», ով նույնիսկ պաշտպանեց «Սասնա Ծռերի» այն գործողությունը, որի համար Վարուժանը բանտարկված է, հետհեղափոխական Հայաստանում խոստանում էր, թե լինելու է սիրո, ներդաշնակության եւ վերքերի վախճանի դարաշրջան, վերջ չի տա այս ամենին, իսկ Վարուժանը կմնա դեռ ճաղերի հետեւում (այո, գործադիր իշխանությունը երբեք չպետք է միջամտի արդարադատության իշխանությանը, բայց մինչ այժմ չենք տեսել իշխող կուսակցության որեւէ անդամի համերաշխություն եւ աջակցություն դրսեւորել Վարուժանի հարցին-Պ.Մ.)։
Վարուժանի պաշտպան Արայիկ Պապիկյանին (լուսանկարում) հարցնում եմ.
– Ձեր կարծիքով, Վարուժան Ավետիսյանը քաղաքական բանտարկյա՞լ է կամ՝ քաղաքական մոտիվացիո՞վ է ձերբակալվել:
– Վարուժան Ավետիսյանի քաղաքական բանտարկյալ լինելը չի կարող կասկած հարուցել։ Նա բանտարկվել եւ դատապարտվել է այնպիսի դատավարության հետեւանքով, ինչը նույնիսկ չի կատարվում բազմաթիվ բռնապետական երկրներում։
Վարուժան Ավետիսյանի նկատմամբ վարչախմբի հետապնդումները չեն ավարտվել դատարանի պատվիրված քննությունից եւ ապօրինի դատավճիռ կայացնելուց հետո։ Նա, հիմա արդեն որպես «դատապարտյալ», չի կարողանում օգտվել դատապարտյալի համար օրենքով սահմանված իրավունքներից։ Ռեժիմը չբավարարվելով կայացրած դատավճռով, ներկայումս էլ տարբեր տեսակի այլ հայցեր է ներկայացնում Վարուժան Ավետիսյանի (նաեւ նրա ընկերների՝ «Սասնա Ծռերի») դեմ։
– Ավետիսյանի համախոհները դիմեցին իրավապաշտպան մարմիններին, հանրային դեմքերին, ինչպե՞ս եք գնահատում նրանց համագործակցությունը:
– Վ. Ավետիսյանի համախոհները նրա բուժման եւ այդ նպատակով ժամանակավոր ազատության ապահովման նպատակով հսկայական աշխատանք կատարեցին: Ավելի քան 100 հարգարժան հայեր իրենց երաշխավորությունը հայտարարեցին, որը, սակայն, ներկայիս քաղաքական իշխանությունների ուղղակի ճնշման ներքո անտեսեցին բոլոր իրավասու կառույցները։
– Արդյո՞ք հույս կա, որ նրան շուտով կամ ապագայում կտեսնենք ազատության մեջ:
– Վարուժան Ավետիսյանը բանտախցից դուրս կգա երկու դեպքում՝ երբ Հայաստանը կազատագրվի եւ կդառնա ինքնիշխան, ինչը ներկայիս վարչախմբի կամ Կրեմլի կողմից նշանակված ցանկացած այլ դրածոների պարագայում բացառված է, կամ պարոն Ավետիսյանը կկրի ռեժիմի սահմանած ամբողջ «պատժաչափը»։
-Անազատության մեջ նրան տրամադրվո՞ւմ են թերթեր, կարողանո՞ւմ է ազատ նամակագրություն իրականացնել, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվել:
– Որպես այդպիսին՝ մամուլից չի օգտվում, քանի որ հեռուստացույցով հետեւում է լուրերին եւ իրադարձություններին, ինչպես նաեւ իր փաստաբանի հետ խորհրդապահական առանձնազրույցների եւ/կամ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների ժամանակ կարող է ստանալ լրացուցիչ տեղեկություններ։
– Նրա առողջական վիճակն ինչպե՞ս է, նա իրավունք ունի ԻՐ ԸՆՏՐԱԾ ԲԺՇԿԻ կողմից հետազոտվել, զննվել, իր այդ իրավունքն իրացրե՞լ է երբեւէ:
– Ներկայումս պարոն Ավետիսյանի առողջական վիճակը կայուն է, բարեբախտաբար, գանգատներ չի ներկայացնում։ Թեեւ լավ իմանալով նրա առողջական վիճակի մասին, մասնավորապես, դրա անակնկալ սրացումների (վատթարացումների) վտանգի մասին, միշտ էլ առկա է անհանգստությունը։
Վարուժան Ավետիսյանն իր ընտրած բժշկի հետ ձեւական առումով կարող է հանդիպել քրեակատարողական հիմնարկում, որտեղ բժիշկը նրա հետ կարող է զրուցել կամ խորհուրդներ տալ։ Իրականում Ավետիսյանը կարիք ունի ամբողջական հետազոտման, որը ՀՀ-ում հնարավոր չէ ապահովել (այս մասին առկա է բժշկական եզրակացություն), եւ դրա արտերկրում կատարելու բոլոր դիմումները եւ խնդրանքները մերժվում են։ Նշվածից պարզ է, որ իր ընտրած բժշկի կողմից հետազոտվելու հնարավորություն Վ. Ավետիսյանին չի թույլատրվում։
Վարուժանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, ընտանիքն անկաշկանդ եւ առանց բարդության ամիսը մեկ անգամ տեսնվում է նրա հետ:
Ինչպիսին է Վարուժանն ընկերների աչքերով
Եղիշե Պետրոսյան (Բեւեռի խորհրդի անդամ). «Նա վառ անհատականություն է, կիրթ է, չի դադարում սովորել, ուսումնասիրել: Ձգտում է ավելիին: Նրանից կամք, վստահություն, ապահովություն է փոխանցվում շրջապատին: Վստահելի ընկեր է, անարդարության դեմ ըմբոստ»:
Էմմա Սուրիկի Ալեքսանյան (Բեւեռի աջակից). «Վարուժան մարդու տարերքը հուրն է, միտքը՝ իմաստության ոլորտում է, դրա համար շատերին անհասանելի է, անկաշառ, պարզ, պարզության մեջ խոր ու հանճարեղ … որպես հայ նա իր մեջ է կրում ազգի գենետիկ կծիկը, Ազատության ասպետ է, չհանձնվող, չընկրկող հազվադեպ տեսակ է»:
Տիգրան Մանուկյան («Սասնա ծռերի» գործողության մասնակից). «Վարուժանը չափազանց սառնասիրտ է մոտենում սադրանքներին եւ կեղծ զրպարտանքներին, ինքնավստահ, բայց կեղծ փաստարկներին հակադրվում է առանց ավելորդ էմոցիաների, ինչն ավելի վստահ մարդու տպավորություն է առաջացնում դիմացինի մոտ, այսինքն՝ իր թեթեւ ոչ էմոցիոնալ պահվածքով, փշրում է դիմացինի արմատացած համոզմունքները: Իրականում ընկերական միջավայրում շատ անմիջական եւ կատակասեր է, չնայած առաջին հայացքից այդպես չի երեւում: Երբեմն խելացի խորհուրդները, որպես ի գիտություն, ընդունում է։ Լինելով շատ տաքարյուն, իրականում վերին աստիճանի զուսպ ձեւով է իրեն պահում, իր հավաստմամբ՝ Ժիրայրի հետ ընկերանալու եւ իր հետ ճանապարհ անցնելու նկատառումներից ելնելով է ծայրաստիճան սառնասիրտ դարձել: Էությամբ խոցելի է, բայց կրկնակի էլ հաղթահարող»:
Արթուր Այվազյան (Բեւեռի խորհրդի անդամ). «Առաքինի, մտավոր բարձր ունակություն, ուղնուծուծով հայրենատեր, մտքերի գեներատոր, համակարգային մտածողություն, անբասիր վարքի տեր, լայնախոհ»:
Ժիրայր Սեֆիլյան (Բեւեռի խորհրդի անդամ). «Վարուժանը քաղբանտարկյալ է, ռազմագերի պատանդ, մի երկրում, որը օկուպացված է: Այնպես որ, Վարուժանը Քաղաքական հալածյալ է ազգային ազատագրական պայքարի»:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
15.01.2024